«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը ևս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
Ըստ նախարարության՝ արգելքի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 701 հազար 800 տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.1 տոկոս:
Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 27-ին տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհությունները մեղմացնելու նպատակով Կառավարությունը որոշում ընդունեց մինչև 2021թ. ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Հիմա, փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը ևս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան