Իմքայլական ավագանու խոստովանությունը. Եկամուտների աճը կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն ընթացող նիստում խոստովանեց՝ քաղաքի բյուջեում եկամուտների ավելացումները որևէ կապ չունեն իրենց աշխատանքի հետ։
Նա ասաց, երբ իրենք եկել են քաղաքային իշխանության, այդ պահից սկսած բյուջեի եկամուտներն աճել են մոտ 12 մլրդ դրամով։
«Համայնքի անկախության առումով սա շատ լավ ցուցանիշ է, բայց մենք պետք է հասկանանք, թե այդ աճի մեջ որքա՞ն է մեր անձնական լուման։ Իրականում եկամուտների աճը պայմանավորված է գույքային եկամուտների աճով։ Բոլորդ գիտեք, որ մեքենաների բում է տեղի ունեցել, մեքենաների թիվը գրեթե կրկնապատկվել է, հատկապես 2019-2020 թվականներին մեծ թվով մեքենաներ են բերվել։ Գույքահարկը գրեթե կրկնապատկվել է։ Նույնը կարող եմ ասել վերջին օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի հարկի մասով, որը շարունակական է լինելու»,-ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, եթե հանում են այս երկու ցուցանիշը, որը պայմանավորված չէ քաղաքապետարանի գործունեությամբ, ապա կտեսնեք, որ տակը մնում է 2 մլրդ դրամի աճ։
«Այստեղ էլ եթե մանրանանք, կհասկանանք, որ աճը տեղի է ունեցել գույքի կադաստրային արժեքի բարձրացման արդյունքում, հարց կառաջանա, բա քաղաքապետարանն ի՞նչ ինստիտուտցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտներն աճեցին։ Այսինքն, գործընթացի ամենամեծ բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ։ Եկամուտների հավաքագրման մասով որևէ ինստիտուտցիոնալ փոփոխություն չի արվել»,-ասաց խմբակցության քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական. Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն ռիսկեր
- Արմեն Գալջյան. Հակակրանք չունեմ Մարությանի նկատմամբ, պատճառն ինստիտուտների բախումն է
- Ավագանու նիստը դեռ չի մեկնարկել
- Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության
- ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է