Միանգամից երկու բռնցքամարտիկ՝ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ու աշխարհի փոխչեմպիոն և բանակայնինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը տեղ են զբաղեցրել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Սա առաջին դեպքն է, երբ տասնյակում հայտնվում է միանգամից երկու բռնցքամարտիկ:
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է Դավիթ Չալոյանին ու Հովհաննես Բաչկովին և մաղթում, որ մրցաշրջան 2022-ում նրանց նվաճումները լինեն ամենաբարձր հարգի»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում: