«Հրապարակ». Պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի և Նարեկ Գրիգորյանի միջև «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։
Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել և բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։ Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։
Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։ Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին և վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։
Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաև այդպես մեկնաբանել»։ Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան