Մարության. 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան սեփական կոմֆորտի մասին մտածել
«Ես դեռ 2018-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված Ս դասի «Մերսեդես»-ը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե։ Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսսան» եմ քշում, ընդ որում առանց վարորդի, ինքս եմ վարում, թիկնապահների մասին բնականաբար, ընդհանրապես խոսք չկա»,-իր ելույթում հայտարարեց Հայկ Մարությանը՝ արձագանքելով իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ շեղվել է հեղափոխական ուղուց։
Նա թվարկեց, երբեք պարգևավճար չի ստացել, թույլ չի տվել բարձրացնել աշխատավարձը։
«Եվ սա հերոսություն չի։ Ինչպես ասում են, սա լավ չի, սա նորմալ ա, որովհետև դա իմ համոզմունքն է։ Դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել, սեփական կոմֆորտի մասին մտածել։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն և զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ»,-ասաց նա։
Նրա խոսքով,ինչպես տեսնում ենք, ՔՊ իր գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։
«Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից։ Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապը այդքան կարճ տևեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասեցի, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, և նոր, դեկտեմբերի 7-ին ներկայացրեցի կուսակցությունից դուրս գալու դիմումը։
Սուրեն Պապիկյանին էլ դիմումը հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու՝ ոչ մի դեպքում։ Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, և նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց է հարմար եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին։
Կարող եք հարցնել՝ այս ամենի մասին ինչու մինչև հիմա չես խոսել։ Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար, ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»,-ասաց Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Սա ասում են մարդիկ, որ էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու արդարացնում էդ որոշումը
- Մարության. Փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչն անընդունելի է
- Վահե Գևորգյան. Ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել, քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել
- Թեհմինա Վարդանյան. Ի՞նչ է եղել, որ ափալ-թափալ եկել եք, Կարգին Հայկոյի մասին անցյալ կատարյալով եք խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան