Չի կարող լինել լավ կառավարում առանց տեղեկատվության մատչելիության․ Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը գրում է․
«Մի բան ակնհայտ է. այն կառույցի ղեկավարը, ով վատ է աշխատում տեղեկատվության ազատության և թափանցիկության ոլորտում, հրաժեշտ է տալիս պաշտոնին։ Արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոպտորեն խախտել էր մեր տեղեկություն ստանալու իրավունքը՝ 2021թ. օգոստոսից մինչ օրս չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները ապօրինի կառուցապատման վերաբերյալ։
Նրա ղեկավարած կառույցն այս տարի արժանացել էր ԻԱԿ-ի «Ժանգոտ կողպեք» մրցանակին։
Չի կարող լինել լավ կառավարում առանց տեղեկատվության մատչելիության»։
Հարակից հրապարակումներ`
- «Արևի լույսի» իրավունքը խախտելու համար ՊՆ-ն, ԱԺ-ն ու քաղաքապետարանն արժանացան «Ժանգոտ կողպեք» մրցանակի
- ԻԱԿ. «Ժանգոտ կողպեք»-ի համար նախատեսված է երկու անվանակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան