Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնողների կարճ ցուցակում
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի կարճ ցուցակը։
Երկար ցուցակում ընդգրկված 92 ֆիլմից կարճ ցուցակում միայն 15-ն են։ Կարճ ցուցակում չի ընդգրկվել Հայաստանի կողմից ներկայացված «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնող ֆիլմեր կարճ ցուցակում ընդգրկվել են Ավստրիայի, Բելգիայի, Բութանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իրանի, Իտալիայի, Ճապոնիայի, Կոսովոյի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Պանամայի և Իսպանիայի ներկայացրած ֆիլմերը։
2022 թ. փետրվարի 8-ին կհայտարարվեն «Օսկար» հավակնող ֆիլմերի ամբողջական ցուցակը, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին