Ամերիկացի բժիշկը «Օմիկրոնը» համեմատել է կարմրուկի հետ
«Օմիկրոն» ՝ կորոնավիրուսի շտամը իր վարակվածության աստիճանով զիջում է միայն կարմրուկ հարուցող վիրուսին։ Այս մասին գրում է ամերիկյան Akron Beacon Journal պարբերականը ՝ վկայակոչելով բժշկական մասնագետ Կլաուդիա Հոյենին։
Պարբերականի հաղորդմամբ՝ Հոյենը Երեքշաբթի Քլիվլենդում (Օհայո նահանգ) կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամը «շատ ավելի վարակիչ է»,- քան նախորդները:
«Դա ներկայումս մոլորակի երկրորդ ամենաինֆեկցիոն վիրուսն է: Եվ հետևաբար, շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ մենք այլ դիրքում ենք, քան նույնիսկ երկու շաբաթ առաջ», - ասել է Հոյենը, ով Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցների աշխատակից է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ասել է, որ երկրում գերիշխող է դարձել «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամը։ Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ավելի քան 51 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 810 հազար վարակված մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները նշել են «Օմիկրոն» SARS-CoV-2 շտամի ինկուբացիոն շրջանը
- Օքսֆորդի համալսարանն ու AstraZeneca-ն աշխատում են «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ
- ՌԴ-ի գիտնականները հրապարակել են թե ինչ տեսք ունի «Օմիկրոն» շտամը
- ԱՄՆ-ում մահացել է «Օմիկրոն» շտամով առաջին հիվանդը
- «Օմիկրոնն» արդեն Վրաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան