
Դինոզավրի ձվի մեջ կատարյալ պահպանված «ձագ» են հայտնաբերել
Գիտնականների վերջին հայտնագործություններից մեկը, որը դինոզավրի ձուն է՝ ներսում լավ պահպանված «ձագով», նոր պատկերացում է տալիս դինոզավրերի և թռչունների միջև կապի մասին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, խոսքը 70 մլն տարվա բրածոյի մասին է, որում պահպանվել է փոքր կենդանու սաղմնային կմախքը: Այն անվանվել է «Փոքրիկ Ինլիան»՝ Չինաստանի թանգարանի պատվին, որտեղ ներկա պահին պահվում է:
Ըստ կմախի տեսքի՝ գիտնականները վերականգնել են պատկերը, թե ինչպիսի տեսք կունենար կենդանին սաղմնային վիճակում, արդյունքում պարզ է դարձել, որ այն թռչնի պես կորացած դիրքում է եղել:
«Դինոզավրի ձագերի ոսկորները փոքր և փխրուն են լինում և հազվադեպ են հանդիպում լավ պահպանված բրածոյի տեսքով: Այս առումով, այս հայտնագործությունը հաջողություն է: Սա եզակի նմուշ է: Ես դինոզավրերի ձվերի հետ աշխատել եմ 25 տարի և դեռևս նման բան չէի տեսել»,- ասել է Կանադայի Կալգարիի համալսարանի երկրագիտության ամբիոնի դոցենտ Դարլա Զելենիցկին:
Ձվի երկորությունը 17 սմ է, իսկ դինոզավրի երկարությունը գնահատվում է 27 սմ: Մասնագետների կարծիքով՝ եթե այն ապրեր, հասուն տարիքում կունենար 2-3 մետր երկարություն:
Ըստ օվիրապտորիդների (բուսակեր դինոզավրերի տեսակ) սաղմերի՝ հետազոտոության համաձայն՝ գիտնականները եզրակացության են եկել, որ դրանք շարժվում և փոխում էին իրենց դիրքը ձվից դուրս գալուց առաջ, ինչպես թռչունների ձագերը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին