Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը: Այս մասին հայտնում են Ամերիաբանկից։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում:
Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք», -նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան:
Հարակից հրապարակումներ`
- Միջերկրածովյան դիետան ապացուցվել է, որ օգտակար է COVID-19-ի դեմ
- Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում են նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագրերը
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը
- Ամերիաբանկը նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
- Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկն իր հաճախորդների կողքին եղել են նաև դժվար պայամններում. Արման Բարսեղյան
- Ամերիաբանկը սկսել է աննախադեպ՝ 6 ամիս առանց տոկոսադրուքի և մայր գումարի մարման բիզնես վարկերի տրամադրումը
- «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար
- «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն
- Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան