Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան
Կառավարությունն այսօր հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին երկու որոշումը, որով ռեկտորների պաշտոններում նշանակվեցին համապատասխանաբար Արմեն Աբգարի Մուրադյան և Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման մեջ ասվում է. «2021 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթն ընթացել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 19-ը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների միաձայն որոշմամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում»:
«Պարոն Վարչապետ, շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարությանը՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք իրակաացնում, միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական ծրագրերի, այլ միաջազգային դաշում կլինիկական ուղղությունը զարգացնելու համար, այդ նպատակով այս պահին պատրաստ է ուղեղի հետազոտման կենտրոնը»,-կառավարության նիստում ասաց Արմեն Մուրադյանը:
Նա հայտնեց, որ վերջին ամիսներին նոր ստորաբաժանումների բացման արդյունքում համալսարանը շուրջ 700 աշխատատեղ է ստեղծել, կրկնապատկել են ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները և շահույթը գրեթե 5 անգամ բարձացվել է:
«Այս պահին 32 երկրից համալսարանում սովորում է շուրջ 2 հազար արտասահմանցի՝ ամեն 4-րդն այդ ուսանողներն են և նպատակ ենք դրել այդ ցուցանիշը հասցնել ամեն 2-րդի»,-հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորը:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշ ման մեջ ասվում է. «2021 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթն ընթացել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամները:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ /12 կողմ, 5 դեմ,3 անվավեր ձայների հարաբերակցությամբ/ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:»
ԵՊՀ նորանշանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կառավարությանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:
Հարակից հրապարակումներ`
- 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստը ընտանիքին կարող է «Փարոս» ծրագրից դուրս թողնել. Փաշինյան
- Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
- Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան