Իրավունք 17:38 23/12/2021 Արցախ

Արցախի ՄԻՊ. Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ

2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Այս մասին ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ընդգծում է, որ հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։

Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։

Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։

Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։

«Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,-նշում է Արցախի ՄԻՊ-ը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}