23.12.2021. Արցախում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք. 70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31256 քաղաքացու հետազոտություն, որից 4722-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 22.12.2021. Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 21.12.2021.Արցախում կորոնավիրուսով 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր
- 18.12.2021. Արցախում կորոնավիրուսի 27 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 15.12.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել
- 14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան