Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գործի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, գրում է.
«Առանձին հրապարակումներում տեսա ձևակերպումներ այն մասին, որ դատախազությունը չի հաստատել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դա իրականությանը չի համապատասխանում. մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել և նման հարց չէր կարող քննարկվել:
Պարզապես վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո հսկողություն իրականացնող դատախազն է պահանջել գործի նյութերը և դրանց ծանոթանալու արդյունքում ցուցումներով այն ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննություն կատարելու:
Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան