Զելենսկին դատարան է կանչվել Պորոշենկոյի հայցով
Ուկրաինայի Գերագույն դատարանը հրավիրել է հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիին դատարան, երկրի նախկին ղեկավար, Եվրոպական համերաշխություն կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հայցով հանդիպմանը մասնակցելու համար։
Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Իգոր Գոլովանը։
Նշվում է, որ Պորոշենկոն պահանջում է Զելենսկիից ամբողջությամբ հրապարակել հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունները, որոնք «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկն իբր անցկացրել է ռուս պաշտոնյաների և Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն։