«Հրապարակ». Վեդի համայնքում անիշխանության վիճակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց և ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։
Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունների դաշինք ձևավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը:
Մյուս կողմից, երեկվա դրությամբ Վեդիի համայնքապետարանում խոսում էին, որ Գարիկ Սարգսյանը կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ մինչև նոր ընտրությունները, համայնքում անիշխանության վիճակ է: Նախկին համայնքների ղեկավարները, որոնց մի մասն ընդգրկված էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունում, և ընտրություններից հետո վերցրել են ավագանու մանդատները, անորոշության մեջ են։ Բանն այն է, որ դադարեցվել են այդ համայնքապետերի լիազորությունները, և որևէ տեղեկանք, դիմում, գործարք հնարավոր չէ անել` մինչև կլինեն նոր ընտրություններ, և նոր ավագանին ներկայացուցիչներ կնշանակի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան