«Հրապարակ». Նախարար Անդրեասյանի գործը բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելն է. Նախարարի տեղակալի ազատումը անհաշտ հարաբերություններն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Սուրեն Գրիգորյանի ազատման պատճառը, նախարարության մեր աղբյուրների վկայությամբ, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել։ Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի. նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ և հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։
Նա տեղի-անտեղի քննադատում է ենթականերին, թերություններ բռնում: Եվ Գրիգորյանի նյարդերը տեղի են տվել, ու նա ազատման դիմում է գրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա անգործ չի մնա, քանի որ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, ուստի չի բացառվում, որ շուտով աշխատանք ունենա այդ ոլորտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան