Դաշինքը պահանջում է՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստին
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավագանու բոլոր անդամներին միանալ այս հայտարարությանը։
«Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝
1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից»,- ասվում է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին