Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել
«Աչքդ լու՜յս, Քաջարաˊն
Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել, ու համայնքի շեն-շնորհքը տեղն է ընկել»,- գրված է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբույքան էջում։
Վեց ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Մանվել Փարամազյանն ազատ է արձակվել դեկտեմբերի 17-ին գրավի դիմաց։
Երեկ նա արդեն վերադարձել է աշխատանքի, բայց նախ այցելել է Զոհված ազատամարտիկների հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին, այնուհետև շրջայց կատարել քաղաքում, տեղեկացվել, որ իր բացակայության ընթացքում գործերն ու մեկնարկած ծրագրերը մնացել են թերի, անկատար, որոշ ոլորտներ՝ գրեթե կաթվածահար:
Համայնքի ղեկավարը գործերի ընթացքին հանգամանորեն ծանոթանալուց հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես, շենքերի ջերմամեկուսացման ընդհատված աշխատանքները վերսկսելու, խաղահրապարակների վերականգնման, կոմունալ ծառայության աշխատանքների կազմակերպման ուղղություններով:
«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքապետը լսեց աշխատակազմին, այնուհետև ցուցումներ ու հանձնարարականներ տվեց բացթողումները, վերացնելու, ընդհատված աշխատանքները վերսկսելու, խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու ուղղություններով: Համայնքապետը որոշել է անել հնարավորը, որպեսզի համայնքային կյանքը վերադառնա բնականոն ընթացքին»,- հայտնում են համայնքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
- Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, ընտրվել է գրավը
- Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
- Անազատության մեջ գտնվող Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ Քաջարանի համայնքապետ
- Երկու ամսով երկարացվել է Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ
- Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան