ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխանում են Սահմանադրությանը։
Երկրորդ՝ ՍԴ-ն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի համապատասխանը կետը՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին, 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների՝ աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից։
Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել է «Հայաստան» դաշինքը՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանը, որի համաձայն հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունները բավարարվեցին
- Դուք ընդունում եք, որ նորմը հակասահմանադրակա՞ն է. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ ներկայացուցչին
- Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
- Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան