Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
Գործադիրն այսօրվա նիստում կմերժի ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերջինս, ըստ էության, առաջարկում նվազեցնել կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին պետական համակարգում մեկ անձից գնումների ծավալն աննախադեպ աճել է՝ կազմելով պետական գնումների գրեթե կեսը:
ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։
Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան