Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման, կազմակերպման և ծառայութայն ժամկետը լրացած սպաների զորացրման մասին որոշում:
Որոշ ման նախագծում ասվում է . «Հայտարարել 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
-Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
-Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 128 մլն դրամ հատկացրեց պատմամշակութային հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը և վերականգնմանը
- Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան
- 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստը ընտանիքին կարող է «Փարոս» ծրագրից դուրս թողնել. Փաշինյան
- Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
- Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին