Գործադիրը 128 մլն դրամ հատկացրեց պատմամշակութային հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը և վերականգնմանը
«Բյուջեի վերբաշխվող 128 մլն 439 հազար դրամից 98 մլն 401 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով 2021թ բյուջեի վերաբաշխման հերթական նախագիծը:
Նախարարն ընթերցեց 98 մլն դրամի ծախսման ուղղությունները.
«-ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի (10-11-րդ դարեր) պարսպապատի հարավարևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներին,
-ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի միջնաբերդի պարիսպների հարավարևմտյան հատվածի եկեղեցու և երկու բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակմանը,
-Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու (1846 թ.) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
-Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (13-րդ դար) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.
-Տավուշի մարզի Տավուշ ամրոցի (10-րդ դար) պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում»:
Դումանյանը հայտնեց, որ 20 մլն 138 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար, իսկ 9 մլն 900 հազար դրամը հատկացվում է «ՀՀ պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ Արենի 1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թվականների հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան
- Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան
- 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստը ընտանիքին կարող է «Փարոս» ծրագրից դուրս թողնել. Փաշինյան
- Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
- Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին