Աղվան Հովսեփյանի գործով դատախազության ցուցումն անհիմն է. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործի վերաբերյալ դատախազության ցուցումների դեմ առարկություններ են ներկայացվել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշել են, որ գործը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել հսկող դատախազին։
Աղբյուրը հիշեցնում է, որ նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։