
Ադրբեջանը Google-ին խնդրել է քարտեզներից հեռացնել Արցախի Հանրապետության հայկական անվանումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ խնդրելով հրաժարվել հայկական անվանումների օգտագործումից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայկաոչելով ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևային։
Խոսքը Արդրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին է։
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։