Ներկայացվել է IPhone 14 Pro-ն
2022 թվականին Apple-ը կթողարկի 48 մեգապիքսել տեսախցիկով առաջին սմարթֆոնը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն, վկայակոչելով MacRumors հրատարակությանը։
Լրագրողները ծանոթացել են հեղինակավոր վերլուծաբան International Securities Մին-Չի Կո-ի հաշվետվությանը։ Ինսայդերի բացահայտված տվյալների համաձայն՝ Apple -ը խոշոր պատվեր է կատարել իր թայվանցի գործընկեր Լարգան Պրեցիոիոնից: Ըստ Մին-Չի-Կո-ի տեղեկատվության, այս պատվերը թույլ կտա արտադրողին ավելացնել շուկայի մասնաբաժինը, եկամուտը և շահույթը:
Կոն նաև հայտնել է, որ iPhone 14 Pro-ն դուրս կգա տեսախցիկով, որը կունենա 48 մեգապիքսել ոսպնյակ: Նաև հեռախոսը կստանա 8K տեսանկարահանման աջակցություն։
Apple-ի ներկայիս սմարթֆոններն ունեն 12 մեգապիքսել թույլատրությամբ ոսպնյակներ։ 2023 թվականին ամերիկյան ընկերությունը պետք է ներկայացնի iPhone 15-ը, որը կունենա պերիսկոպի տեսախցիկ, որը զգալիորեն կբարձրացնի օպտիկական խոշորացման որակը։
Հարակից հրապարակումներ`
- «Կլոն» հեռուստասերիալի աստղը պատվիրել է Apple Watch, սակայն փոխարենը ստացել է քար
- Apple-ի խելացի բարձրախոսը «սովորել է» ռուսերեն խոսել
- Լեհաստանում Apple-ին կասկածում են անբարեխիղճ մրցակցության մեջ
- Apple Watch-ի խելացի ժամացույցն անվանվել է վտանգավոր
- Apple-ի կապիտալիզացիան ռեկորդ է սահմանել և մոտեցել 3 տրիլիոն դոլարին