Արցախում շուրջ 1000 երեխա ամանորյա նվերներ է ստացել
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ միասին մարդասիրական ակցիա են անցկացրել և շնորհավորել գալիք Նոր տարին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի (ԼՂՀ) շրջանի մոտ 1000 դպրոցականների, ովքեր ապրում են սահմանագծի մոտակայքում: Մանրամասները Ներկայացրել է ՌԴ ՊՆ կայքը։
«Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին սկսել են ամանորյա արշավներ անցկացնել Արցախի Հանրապետության երեխաների համար։ Այսօր մոտ հազար երեխա ստացել է նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Մարտակերտի շրջանի դպրոցի տարածքում խաղաղապահները բարերարների հետ միասին կրտսեր դասարանների աշակերտներին են հանձնել ամանորյա նվերներ՝ մանկական խաղալիքների և կոնֆետների հավաքածուների տեսքով:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել արցախցի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռ։ Այնուհետև, Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Արցախի Հանրապետություն։
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիաներ և նվերներ կհանձնեն շուրջ 8000 երեխաների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան