«Երևանյան հեռանկաներ». 2022 թ. մայիսին Հայաստան կժամանեն առաջատար փառատոների ղեկավարներ
2007 թվականից ի վեր «Երևանյան հեռանկաներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի լիիրավ անդամ՝ փառատոնի բացառիկ գեղարվեստական որակի շնորհիվ, իսկ 2014 թվականից՝ դասվում է Եվրոպայի լավագույն մեկ տասնյակ փառատոների շարքին: 2021 թ.-ի գագաթնաժողովի մասնակիցների քվեարկությամբ հաստատվել է, որ 2022 թ.-ի 70-րդ գագաթնաժողովը և «Արվեստի միջազգային համաժողովը» կըհյուրընկալվեն «Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի կողմից Հայաստանի Հանրապետությունում:
«Երևանյան հեռանկարները» փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2022 թ.-ի մայիսի 1-5-ը Հայաստան կժամանեն 100-ից ավելի առաջատար փառատոների ղեկավարներ, նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության, երիտասարդության, այլ ոլորտների եվրոպական հանձնակատարներ, Եվրոպայի շուրջ 40 քաղաքների քաղաքապետեր, գործարարաներ, զբոսաշրջության և լրատվության պատասխանատուներ, հյուրեր` ավելի քան 300 մասնակից:
2022 թ.-ին Հայաստանում կնշվի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի կազմավորման 70-ամյակը՝ դրանով իսկ ազդարարելով ասոցիացիայի նոր տասնամյակի սկիզբը: Հոբելյանական 70-րդ գագաթնաժողովը տարբերվելու է իր անցկացման ձևաչափով՝ ազդարարելով նոր ծրագրերի, նոր նախագծերի և նախաձեռնությունների մեկնարկը:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանյան հեռանկարներ» փառատոնին ելույթ կունենա Իտալիայից ժամանած Մայա Օհանյանը
- «Երևանյան Հեռանկարներ»-ն արժանացել է «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին
- «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի մեկնարկը կտրվի «The Swingles» վոկալ խմբի համերգով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան