Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք
Քիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը բազմաթիվ բնակիչների ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք, որի մուտքը ժամեր շարունակ փակ էին պահում ոստիկանները։
«Ժողովուրդ ջան, կարծեք թե ոստիկանությունը վերջապես որոշում է կայացրել հնարավորություն տալ ավագանու անդամ, ընտրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարանի շենք և անցնել իր լիազորությունների կատարմանը։ Հետևաբար ուզում եմ խնդրել ոստիկանությանը ճանապահ տալ»,-բարձրախոսով հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որին հետևեցին բացականչություններ, ծափահարություններ, սուլոցներ։
Վալոդյա Գրիգորյանը ներս մտավ համայնքապետարն, ողջունեց աշխատակիցներին, կարճ զրուցեց նրանց հետ։ Ներսում նա պարզեց, որ համայնքապետի աշխատասենյակի դուռը փակ է։
«Ապրելու երկկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային կերպով հաշտության կոչ արեց ավագանիում ներկայացված մյուս ուժերին, ասաց՝ իրենց վեճը ոստիկանների հետ չէ, հույս հայտնեց, որ առաջիկա օրերին կանցնեն բնականոն աշխատանքի։
Համայնքապետերանում կարճ շրջայցից հետո Վալոդյա Գրիգորյանը դուրս եկավ շենքից, իր աջակիցներին առաջարկեց ծափահարել ոստիկաններին, իսկ վերջինների անունից ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, որոնց քաշքշել են, ցավացրել են։
Հայտարարվեց, որ ակցիան ավարտված է, վաղվանից կանցնեն բնականոն աշխատանքի։
Հարակից հրապարակումներ`
- Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը
- Վալոդյա Գրիգորյան. Փարաքարում համայնքապետի ընտրությանը շատ մարդ կա խառնված
- Փարաքարում համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ մեծ թվով ոստիկաններ ու բնակիչներ են հավաքվել