Փարաքարում համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ մեծ թվով ոստիկաններ ու բնակիչներ են հավաքվել
Փարաքար համայնքում իրավիճակը լարված է։ Այսօր համայնքապետի երդմնակալության արարողությունը պետք է կայանա, սակայն Փարաքարում երկու թեկնածու հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։
Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-ին Փարաքար համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարաքար համայնքի ընտրված նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունը։
Համայնքապետարանի դիմաց հավաքված են ոստիկաններ ու համայնքի բնակիչներ։
«Մեր ձայները թող չգողանան։ Այսքան ժողովուրդ՝ ութ համայնք, իր ձայնը տվել է ու կրել է Գրիգորյան Վոլոդյան։ Չի կարելի ոտնահարել։ Փաշինյանն այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ։ Մենք պահանջում ենք Փաշինյանին, Պապիկյանին գան այստեղ։ Մեր ձայնը չպետք է ոտնահարվի»,- նշեց բողոքող բնակիչներից մեկը։
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանն ասաց, որ փորձում են հասկանալ, թե ինչու իրենց ներս չեն թողնում։
«Ոստիկաններն ասել են՝ ոչ փաստաթուղթ կա, ոչ հեռախոսազանգ»,- նշեց Վ.Գրիգորյանը։
Ուղիղ եթերը՝ news.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունն է
- Փարաքարում լարված վիճակ է. «Չեմ ուզում, որ սա նմանվի քցոցու»
- Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար
- «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան