Կյանքը Մարտակերտի Շահմասուր գյուղում
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքը 158 բնակիչ ունի. պատերազմից հետո բոլորը լծվել են իրենց բնականոն կյանքի վերականգման գործին:
Շահմասուրի համայնքապետ Սլավա Բաղդասարյանն «Արցախպրես»-ին պատմել է, որ տեղահանված երկու ընտանիք է հաստատվել գյուղում, ևս հինգ ընտանիքի սիրով կարող են ընդունել:
«Դպրոցը 27 աշակերտ ունի, որից 2-ը տեղահանված ընտանիքի երեխաներ են. դասասենյակները քիչ են: Մանկապարտեզ չունենք: Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Ունենք ջրի խնդիր. օրվա մեջ մի քանի ժամով ենք ջուր ստանում: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ներհամայնքային ճանապարհները խճապատված են. դիմել ենք ԱՀ Կառավարությանը, և հնարավոր է, որ 2022 թվականին նաև ասֆալտապատվեն»,-ներկայացրել է համայնքապետը:
Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Սլավա Բացդասարյանը նշել է, որ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում են իրենց հողը, մի մասն էլ աշխատում է «Կաշենի» հանքավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները