Վրեժ Թասլակյանը մոտ 100 տարի անց Արևմտյան Հայաստանում գտել է իր հայրական տունը
Մուսալեռցի Վրեժ Թասլակյանը Մուսա լեռան հերոսամարտից մոտ 100 տարի անց կարողացել է գնալ Մուսա լեռ ու գտնել իր հայրական տունը, որտեղ ապրել են իր հայրն ու մայրը, երեք եղբայրները: Ծնողները ու եբայրները Մուսա լեռան վրա անցկացրել է 40 օր, փրկվել, այնուհետև գնացել Լիբանան, որտեղ էլ ծնվել է Վրեժ Թասլակյանը:
«Մուսալեռցիները կռվել են հանուն փրկության, հանուն իրենց ազատության: Մուսալեռցիները երախտապարտ են ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին: Եթե նա հանձն չառներ մուսալեռցիների փրկությունը, մուսալեռցիներն ընդհանարապես չէին լինի, այտեղ չէինք լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Թասլակյանը:
Նա պատմեց, որ կնոջ հետ եղել է Արևմտյան Հայաստանում, վեց-յոթ գյուղ են այցելել, նաև Մուսա լեռ. «Վեց եղբայր ենք, միայն ես եմ գտել հորս, մորս տունը»:
Վ. Թասլակյանի կինը՝ Էմմա Միքայելյանը պատմեց. «Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերում եղանք: Այնտեղ բնակվող մարդիկ լավ էին վերաբերվում մեզ: Մի տեղ գնացինք, տեսա, թե ինչպես է մի կին յաթաղանով ճյուղեր կտրում: Այդ պահին ես պատկերացրեցի, թե ինչպես են հենց նման յաթաղաններով սպանել հայերին: Այդ պահին թշնամանքնով լցվեցի նրանց նկատմամբ»:
Վրեժ Թասլակյանը ծնվել է 1942 թվականին Այնջարում (Լիբանան): 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: 1968 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը: 1965 թվականից աշխատում է «Հայարդնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ: Զուգահեռաբար 1970 թվականից մինչ այսօր դասավանդում է Երևանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, դոցենտ է, զբաղվում է նաև գիտական գորոծունեությամբ: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Հայաստանի քաղաքաշինության նախարարության ազգային թանգարան-ինստիտուտում այս տարվա սեպտեմբերի 15-ին բացվել էր Վրեժ Թասլակյանի ցուցահանդեսըը, որը նվիրված էր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- Մուսալեռցի Այնթափյան. Կանայք, երեխաներն ու ծերերը պարտության դեպքում խեղդամահ էին լինելու Միջերկրական ծովում
- Մենք մշտապես կարողացել ենք փոքր ուժերով խելացի պաշտպանության իրականացնել. Ս.Օհանյան
- Նախագահը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
- ՀՀ նախագահ. Մուսա Լեռան հերոսամարտում անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան