Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան
«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակի իրավիճակը բավական լավ է և նախորդ օրը գրանցվել է ընդամենը 129 նոր դեպք:
Նրա խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափը:
Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ համաճարակի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, պետք է պատվաստումները շարունակել և չսպասել մինչև դանակը ոսկորին հասնի, որ նոր տեղից շարժվեն:
Փաշինյանը վստահեցրեց, որ ստացել է պատվաստման 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:
Առողջապահության նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը 200000 դեղաչափ Pfizer պատվաստանյութի է ձեռք բերել և գնման գործընթացն ավարտական փուլում է:
Այդ նպատակով գործադիրը չզեկուցվող հարցերի թվում որոշմամբ բյուջեից ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացրեց 1,2 միլիարդ դրամ, նույն որոշմամաբ նախարարությանը հատկացվեց ևս մոտ 2.5 մլրդ դրամ՝ համաճարակի դեմ պայքարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կրկնապատկել ենք ԲՈւՀ-ի հիմնական միջոցները և ակտիվները, իսկ շահույթը գրեթե 5 անգամ բարձացրել ենք. Արմեն Մուրադյան
- 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստը ընտանիքին կարող է «Փարոս» ծրագրից դուրս թողնել. Փաշինյան
- Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
- Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին