Անի Սամսոնյան. Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ մեր մարզը, քաղաքըադրբեջանական տեղանուններով են,
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ իրենց սխալ են արտացոլված Google Maps-ում։
Չգիտեմ՝ որքանով է Հայաստանը լուրջ վերաբերվում այս հարցերին, բայց սա տեղավորվում է նաև թվային դիվանագիտության հասկացողության շրջանակներում:
Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:
ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան