Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։
«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,- նշել է Է. Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խոշորացված այս համայնքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել՝ թե նախկին համայնքապետ Մինասյանը, թե «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հայտարարում են, որ ավագանու նիստում իրենք են ընտրվել քաղաքապետ։
Դեկտեմբերի 5-ին կայացած քվեարկության արդյունքում առավել մեծ թվով ձայներ հավաքել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 637 քվե։ «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել է 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։ Այսօր հայտնի դարձավ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը
- Վալոդյա Գրիգորյան. Փարաքարում համայնքապետի ընտրությանը շատ մարդ կա խառնված
- Փարաքարում համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ մեծ թվով ոստիկաններ ու բնակիչներ են հավաքվել
- Վաղը Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունն է
- Փարաքարում լարված վիճակ է. «Չեմ ուզում, որ սա նմանվի քցոցու»
- Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար
- «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան