«Ժողովուրդ». Կառավարությունը 6 ամսով կերկարաձգի սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը. Տնտեսվարողները խիստ մտահոգված են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է 6 ամսով երկարաձգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 25-ից և կգործի մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա կխթանի տեղական արտադրությունը, կապահովի հումքային բազայով։ Սա թվով երկրորդ արգելքն է, և պարզվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 հազար տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարվա վերջ այն կգերազանցի 100 հազար տոննան, ինչը, նախորդ տարվա համեմատ, մոտ 2 անգամ ավել է։
Բացի այս, տեղեկացնենք, որ մետաղների արտահանման առաջին արգելքի կիրառումը խիստ մտահոգել էր տնտեսվարողներին: Նրանց մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձևավորվի մենաշնորհային կարգավիճակ, և այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը։ Բայց, ըստ Էկոնոմիկայի նախարարության, եթե նախորդ տարվա սև մետաղի ընդունումը եղել է 40.000 հազար դրամ (գումարած ԱԱՀ), այս տարի աճել է 60.000 հազար դրամի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան