Իրանի ԶՈւ-ն զորավարժություններին կիրառել է նոր «Karrar» տանկ
Իրանի զինված ուժերը զորավարժություններին կիրառել են նոր «Karrar» տանկ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Payambar-e Azam-17 միավորումների վարժանքների ժամանակ նկատել են արդիականացված տանկ, որը հիմնված է խորհրդային Տ-72մ կառուցվածքի վրա: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն, վկայակոչելով Tasnim գործակալությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տանկի տարբերակը, որն օգտագործվում է ԻՀՊԿ ստորաբաժանումների կողմից, ստացել է քողարկման նոր համակարգ, որը նվազեցնում է մեքենայի նկատելիությունը ինֆրակարմիր և ռադարային գլխիկներով բարձր ճշգրտության զենքերի համար:
Տանկի կրակի կառավարման համակարգը ներառում է նաև բալիստիկ հաշվիչ և լազերային հեռաչափ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան