Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:
Գործադիրի որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների) պաշտոնային դրույքների ամսական ֆոնդից պակաս է շուրջ 500,0 մլն. դրամով։
ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։
Ստացվում է, որ գործադիրը 2021թ. բյուջեի խնայողությունների մեծ մասը հատկացնում է ոստիկաններին պարգևավճար տալուն՝ հատկապես պետական մարմինների շենքերն, գործադիրի ղեկավարի այցելության վայրերն ու երթուղիներն ՀՀ քաղաքացիներից պաշտպանելու համար, իսկ արտաքին սահմանները պաշտպանողները, բնականաբար, գործող իշխանությունների նման հոգածության ներքո չեն:
Մյուս կողմից էլ անհասկանալի է գործադիրի ձգտումը ոստիկաններին տալ ոչ թե համակարգում առկա մեկ դրույքաչափի 80% -ի չափով պարգևավճար, այլ պարտադիր բյուջեի խնայողությունների հաշվին այն հասցնել 100%-ի:
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է աննախադեպ թվով հարց՝ 69-ը, որից զեկուցվող է 4-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան