Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին
Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին. փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո COVID և պատերազմ:
Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- նշել է Հայկ Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Մարությանին փոխարինածին ու Մարությանի դեմ խոսողներին
- «Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը քաղաքապետարանում անցել են պաշտոնների»
- Հայկ Մարությանից կերտում են Զելենսկի-2 կերպար, կլոուն-նախագահ. Տիգրան Քոչարյան
- Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից
- Մարությանը՝ կառավարությանը. Ավտոբուս բերող էիք, բերեիք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին