Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Մարությանին փոխարինածին ու Մարությանի դեմ խոսողներին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հրաչյա Սարգսյանին, որին երեկ փակ քվեարկությամբ ավագանու անդամներն ընտրեցին որպես քաղաքապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ երեկ ավագանիում անվստահություն հայտնեցին Հայկ Մարությանին, վերջինի դեմ ելույթներում հատկապես ակտիվ էին Գալջյանն ու Հովհաննիսյանը։
«Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշանկությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»,-մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը քաղաքապետարանում անցել են պաշտոնների»
- Հայկ Մարությանից կերտում են Զելենսկի-2 կերպար, կլոուն-նախագահ. Տիգրան Քոչարյան
- Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից
- Մարությանը՝ կառավարությանը. Ավտոբուս բերող էիք, բերեիք
- Հայկ Մարությանն անձնիշխան համակարգից դուրս է. Արմեն Բադալյան
- Մարության. 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան սեփական կոմֆորտի մասին մտածել
- Հայկ Մարության. Սա ասում են մարդիկ, որ էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու արդարացնում էդ որոշումը
- Մարության. Փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչն անընդունելի է
- Արմեն Գալջյան. Հակակրանք չունեմ Մարությանի նկատմամբ, պատճառն ինստիտուտների բախումն է
- Նախկին կուսակիցը՝ Հրաչյա Սարգսյանի մասին. Մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան