Ստեփան Դանիելյան. Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ժամանակին Բրիտանիայի Լիդսի համալսարանում մի գիտափորձ են արել: Մեծ տարածության մեջ մարդկանց բազմություն են հավաքել ու ասել, որ առանց միմյանց հետ շփվելու, լուռ, պետք է ուղղակի քայլեն, ով որտեղ ու ինչպես ուզում է: Բրոունյան շարժում է սկսվել:
Հետո մի փոքր խմբին ասել են, որ սկսեն շարժվել կոնկրետ ուղեծրով: Բազմությունը տեսնելով, որ ինչ-որ ուղղորդված շարժում է ընթանում, սկսել են հետևել այդ փոքր խմբի ուղեծրին, առանց հասկանալու, թե որն է այդ ուղեծրի նպատակը:
Նմանատիպ մի քանի գիտափորձի արդյունքով եկել են հետևության, որ, օրինակ, 200 անդամից բաղկացած բազմությանը կարելի է ուղղորդել 5% «ինֆորմացված» փոքր խումբի միջոցով՝ օրինակ, 10 կազմակերպված մարդուց բաղկացած: Նմանատիպ էֆեկտ է գործում նաև կենդանիների հոտում:
»Իշխանություն» բառը«հեղինակություն» բառի հոմանիշն է՝ գերմաներեն՝ Autorität, լատիներեն auctoritas - իշխանություն, ազդեցություն, հեղինակություն: Իշխանությունը, կամ հեղինակությունն այն է, երբ ինչ-որ փոքր խումբ գիտի և ունակ է կազմակերպված կերպով որևէ ուղղությամբ շարժվել, իսկ երբ չգիտի, արդեն կորցնում է հեղինակություն-իշխանությունը:
Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ, օրինակ, կարող եք Գյումրի-Երևան երթուղով կազմակերպված երթով շարժվել, պարզ չէ, թե ինչ նպատակով, ու«հոտը» ձեզ միանա, իսկ իշխանություն ունենալուց հետո արդեն չիմանաք, թե ինչ ուղղությամբ եք շարժվում ու կորցնեք հեղինակությունն: Իսկ որևէ պայմանական նոր 5%, այդ պահին չունենալով ֆորմալ իշխանություն, բայց ունենալով կազմակերպված շարժման ուղեծիր,«հոտի» մոտ ստանա հեղինակություն, այսինքն, հաջորդ քայլով, դառնա իշխանություն:
Իշխանության համար պայքարը դա շարժման ուղեծրի մշակման ու կազմակերպված փոքր խմբի կառուցման ունակությունն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին