Վանաձորի ավագանին վաղն անդրանիկ նիստը կգումարի
Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու՝ օրենքի ուժով հրավիրվող առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 24-ին ժամը 11։00-ին։ Ավագանու անդամների գրանցումը կսկսի ժամը 10:00-ից:
Օրակարգում երեք հարց է.
1․ Համայնքի ղեկավարի ընտրություն
2․ Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում
3․ Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում։
Հիշեցնենք, որ Լոռու մարզկենտրոնում համայնքի ղեկավարի համամասնական կարգով ընտրություններ կայացան դեկտեմբերի 5-ին։ Քվեարկության արդյունքում առավել շատ քվեներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մ. Ասլանյանը ընտրություններից օրեր անց ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նրա փաստաբանները տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում։
Վանաձորի քվեարկության արդյունքները՝ ԿԸՀ հրապարակած աղյուսակում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վանաձորում «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը հակառակ էֆեկտը տվեց
- Արթուր Վանեցյան. Մամիկոն Ասլանյանը խնդրեց փոխանցել՝ պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ
- «Ժողովուրդ». Իշխանությունները մտադիր են «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակի կին անդամներից մեկի նկատմամբ իրավական գործընթաց սկսել
- Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան
- Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- Վանաձորի ավագանու անդամ. Թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է