3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստը ընտանիքին կարող է «Փարոս» ծրագրից դուրս թողնել. Փաշինյան
«Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելու կապացությամբ նոր ծնված երեխային նշանակել և տրամադրել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը»,-«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը ներկայացնելիս կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ որոշումը տարածվում է այն երեխաների վրա, որոնք ծնվել են 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Նախարարը հիշեցրեց, որ ներկայում երեխայի ծննդյան դեպքում տրվում է միայն նպաստ, որը միանվագ բնույթ է կրում և, ըստ էության, շարունակական չեն:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ եթե ընտանիքում երկվորյակ կամ ավել թվով երեխաներ են միանգամից ծնվում, ապա երրորդ և ավել բոլոր երեխաներին կտրամադրվի նպաստը:
Նախարարը հայտարարեց, որ 2025 թվականին կգնահատվի ծրագրի արդյունավետությունը և ժողովրդագրական դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կամրագրվի որպես պետական նպաստ և կներառվի օենքում:
«Անկախ նրանցի, թե ծրագիրը կլինի շարունակական, թե ոչ, մինչև 2030 թվականը կվճարվեն նման նպաստի իրավունք ստացած ծնողները»,-հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այն չի ազդում երրորդ և ավել երեխաների համար սահմանված միանվագ վճարների վրա, վայց ազդելու է աղքատության ցուցանիշի գնահատման վրա և ընտանիքը կարող է «Փարոս» ծրագրից դուրս մնալ:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակության անվտանգության ապահովումը չի կարող սահմանափակվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով.ՀՀ կառավարություն
- Կառավարությունը 2021թ, պետական բյուջեի խնայողությունների մեծ մասը կհատկացնի ոստիկանների 13-րդ աշխատավարձին