Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել այդ գումարները․ Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․
««Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է»․ դեմագոգիկ ձևով հայտարարել է ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։
Սրանք բոլորը նիկոլախտով են վարակվել․ գերագույն գլխավոր դեմագոգն էլ էր հայտարարում․ «Մեր հաղթանակը մեր պարտության մեջ է»։
Այդպես պարտվեցին կորոնավարակի դեմ պայքարում, այդպես պարտվեցին 44-օրյա պատերազմում, այդպես պարտվեցին ՏԻՄ ընտրություններում, և հիմա այդպիսի պարտության են տանում Հայաստանի պետականությունը։
Սրանք աներես են, անամոթ, ստախոս, կործանիչ ու ավերիչ։
Ի դեպ, այսօր հարցում եմ ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պահանջելով ներկայացնել, թե «իրավաբան» նախարարի հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, որքա՞ն գումար են նրանք վճարել դրա համար, ո՞ւր են գնացել այդ գումարները և, ի վերջո, ի՞նչ է ձեռնարկում նախարարությունն իր հակասահմանադրական որոշումից հետո իրենց հաշվին ստիպողաբար ՊՇՌ թեստ հանձնած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելու ուղղությամբ։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտումյան. ՍԴ որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է
- Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա ի՞նչ աբսուրդ որոշում է
- ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն․ Արամ Վարդևանյան
- Հրապարակային պնդել ենք այս դրույթի հակասահմանադրական լինելու մասին, ինչն այսօր հաստատվեց ՍԴ կողմից․ Ռ․ Հայրապետյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան