Տնտեսություն 13:20 24/12/2021 Հայաստան

«Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում». Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանի ղեկավարած նախարարությունում հայտնաբերված խախտումների մասին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ, քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

Հիմնական զեկուցող Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը մանրամասն ներկայացրեց եզրակացությունը։

Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերվել էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ոլորտներում, ինչպես նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում։

Հակոբ Միհրանյանը հայտնեց, որ դաբաղ  պատվաստանյութի գնման մասով 2021 թ. 9 ամիսների հաշվեքննության շրջանակներում գործն առանձնացվել ու ուղարկվել է գլխավոր դատախազություն։

Ուսումնասիության համաձայն, նախարարության կողմից Դաբաղ և Ծաղիկ պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում առկա են պլանային և կատարողական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ և հսկողական գործընթացի թերացումներ. «Վերոնշյալը հանգեցրել է 2019-21 թթ-ի ընթացքում նշված պատվաստանյութերի հրատապության հիմքով մեկ անձից գնմանը, պատվաստանյութերի ուշ մատակարարմանը և արդյունքում 2021 թ-ի հուլիսի մեկի դրությամբ Դաբաղ պատվաստանյութի գծով 326,087 հատ պակաս հակադաբաղային միջոցառման իրականցմանը։ 2021թ-ին Դաբաղ պատվաստանյութը մեկ անձից՝ միջնորդ կազմակերպությունից գնելու հետևանքով, նախարարությանը մատակարարված ապրանքի գինը գերազանցել է արտադրող կազմակերպության վաճառքի գնին, որը կազմել է 63, 099, 84 հազար դրամ»։

Նա նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հաշվեքննությամբ արձանագրվել են անհամապատասխանություն, հսկողական գործընթացի թերացում կապված  ծրագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման, պարտականությունների կատարման,  նախարարության և ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի մասով։ Անհամապատասխանությունը հանգեցրել է խեղաթյուրման 1, 249, 486, 37 հազար դրամ գումարի չափով։

Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետի ներկայացմամբ, 2021 թ. տարեսկզբին նախարարությունում հաստատված հաստիքացուցակով 459 հաստիքային միավոր է արձանագրված եղել, 112-ը թափուր։ Կիսամյակի վերջում հաստիքացուցակում կատարված փոփոխության հետևանքով հաստիքների թիվը կազմել է 390 հաստիքային միավոր, որից 87-ը թափուր, այդ թվում  69-ը դեռևս տարեսկզբից։

«Չի կատարվել Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջները՝ քաղծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսում պետք է հայտարարվի մրցույթ»,- նշեց Միհրանյանը։

Նա նաև հայտնեց, որ պարգևավճարների ուսումնասիրության արդյունքների համաձայն, նախարարության աշխատակիցները նախատեսված խնայողություններից 2021 թ. վեց ամիսների ընթացքում պարգևատրվել են շուրջ 121 միլիոն դրամ գումարի չափով։ Նշված խնայողություններն առաջացել են վեց ամսում նախարարության  հաստիքացուցակով հաստատված թափուր պաշտոնները չհամալրելու արդյունքով։

««Աշխատողների  աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված խնայողություններից պարգևատրելը հակասում է էկոնոմիկայի նախարարի 2007 թ. հունվարի 9-ի հրամանի պահանջներին»,- ասաց Հաշվեքննիչ պալատի  երրորդ վարչության պետը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ողջունեց Հաշվեքննիչ պալատի քայլը գլխավոր դատախազություն դիմելու հետ կապված. «Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում, որովհետև այստեղ ունենք առերևույթ 34 միլիոն դրամի չարաշահում»։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը խնդրեց հստակ նշել, որ նախարարության կողմից դաբաղ և  ծաղիկ պատվաստանյութեր գնելու համար մրցույթները չեն կայացել նախարարության կողմից սխալի պատճառով։

«Իմ կարծիքով, դա եղել է գիտակցված սխալ Ավելացված արժեքի հարկի հետ կապված»,- ասաց Ա. Խաչատրյանը։

Խնդրեց նաև հաստատել, որ Հաշվեքննիչ պալատի կողմից դատախազություն դիմելու հանգամանքը չէր առաջանա, եթե մրցույթները ճիշտ կազմակերպած լինեին։

«Հաստատեք, որ կա կասկած, որ առնվազն 133 միլիոն դրամի ավելի վարկ է տրամադրվել ընկերություններին, որոնք չեն ուղղվել մթերողներին։ Հաստատեք, որ որոշ ընկերություններին վարկը տրամադրվել է պայմանների կոպիտ խախտմամբ և մոնիթորինգ չի  իրականացվել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա նաև ասաց, որ հստակ նշեն՝ նախարարության կողմից կորոնավիրուսի հետ կապված ծրագրով տրամադրվել են մոտ 2 միլիարդ դրամից ավելի գումար առանց որևէ մոնիթորինգ անելու և հասկանալի չէ, թե այդ փողերն ուր են գնացել։

Ա. Խաչատրյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունում գործում է ներքին աուդիտի ստորաբաժանում, թե արտապատվիրակվել է մասնավոր ընկերությունների։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ասաց, որ պարոն Խաչատրյանն արձանագրեց այն, ինչ կար, բայց այլ ձևակերպումներով։

«Ես խնդրեցի պարոն Միհրանյանին, որ վերահաստատի»,- արձագանքեց Ա. Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է նախարարությունում ներքին աուդիտի ստորաբաժանմանը, Միհրանյանն ասաց, որ արտապատվիրակված է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}