Արսեն Բաբայան. Դատավոր Հրաչ Այվազյանը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի դեմքով, միացավ իրավական բանդիտիզմին: Սույն դատավորը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու՝ օրենքի ուժով հրավիրվող առաջին նիստն է նախատեսված։
Օրակարգում երեք հարց է.
1․ Համայնքի ղեկավարի ընտրություն
2․ Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում
3․ Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում։
Հիշեցնենք, որ Լոռու մարզկենտրոնում համայնքի ղեկավարի համամասնական կարգով ընտրություններ կայացան դեկտեմբերի 5-ին։ Քվեարկության արդյունքում առավել շատ քվեներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մ. Ասլանյանը ընտրություններից օրեր անց ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նրա փաստաբանները տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Դաշինքը պահանջում է՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստին
- Վանաձորի ավագանին վաղն անդրանիկ նիստը կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան