Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության հետ կապված նախաձեռնությունները զարգացնում են․ Զախարովա
Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության հետ կապված նախաձեռնությունները զարգանում են՝ համաձայն ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Առարկայական քննարկումները երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շուրջ շարունակվում են։ Դրա շրջանակներում քննարկվում է տրանսպորտի ապաշրջափակման և տնտեսական հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տարածաշրջանում երկաթուղային և տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես պայմանավորվել են պետությունների ղեկավարները։ Մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծերի անհապաղ մեկնարկի ուղղությամբ»,-ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին