«Ժողովուրդ». Ավտոմեքենաների առևտրի ծավալը ավելացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առևտուրն ակտիվացել է: Ոչ միայն առևտուրն է ակտիվացել, այլև ավտոմեքենաների գներն են բարձրացել:
Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել և չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Օրինակ՝ մեր հայրենակիցների մեծ մասը եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից է ձեռք բերում նոր արտադրվածը: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. ԱՄՆ քաղաքացուն սրահներում ասում են, որ նոր մեքենայի համար պետք է մի քանի ամիս սպասի: Եվ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Հայաստանում Քովիդի պատճառով որոշ սահմանափակումներ էին կիրառվում, այդ ժամանակ ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. մարդիկ գումար չունեին և ստիպված էինց իրենց, օրինակ, 10000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով վաճառել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան