
Խորվաթիայում մարզումների ժամանակ ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից
Խորվաթական «Նեխայ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Մարին Կաչիչը մահացել է մարզման ժամանակ սրտի կաթվածից։ Տղան ընդամենը 23 տարեկան էր։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Երիտասարդ ֆուտբոլիստի մահը սոցիալական ցանցերում հաստատել է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Մարզման ժամանակ մարզիկը հանկարծակի կորցրել է գիտակցությունը։
Կաչիչին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ սրտի անբավարարություն է ախտորոշվել։ Նա 3 օր կոմայի մեջ է եղել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն Մարին Կաչիչին փրկել չի հաջողվել։