Նաիրա Զոհրաբյան. Աբսուրդ է, երբ երկու խմբակցություն 36 պատգամավորով Անդրանիկ Քոչարյանին սարքում են գործոն
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ բացատրեց, թե ինչու է ավելի հաճախ քննադատում խորհրդարանական ընդդիմությանը։
«Պատերազմի ավարտից հետո մեզ ընդդիմությունը շատ օբյեկտիվորեն մեղադրում էր, և ասում էր՝ Եռաբլուրի պղծում է լինել նույն դահլիճում մի քաղաքական ուժի հետ, որը այս պարտության կերտողն է, ճարտարապետն է, զոհերի պատասխանատուն է։ Ես ընդունում էի նրանց մեղադրանքը։ Տպավորություն է, որ ես անընդհատ խոսում եմ խորհրդարանական ընդդիմությունից։ Ինչո՞ւ։ որովհետև մեր ակնկալիքն ընդդիմությունից է, ես այս իշխանությունից որևէ ակնկալիք չունեմ»,-ասաց նա։
Զոհրաբյանը նշեց, այս իշխանության ցինիզմնը հասել է այն աստիճանի, որ նրանք հրապարակավ ընդունում են, ասում են՝ «այո, մենք դավաճան ենք, հանձնել ենք Շուշին, բայց... այստեղ գալիս է ամենավտանգավոր բայցը... հունիսի 20-ին, այդքանն իմանալով հանդերձ, հասարակությունը մեզ տվեց վստահության քվե»։
Քաղաքական գործիչն ասաց, ահա այստեղ է, որ չի կարողանում խոսել, կարծում է՝ միգուցե խորհրդարանական ընդդիմության մեծագույն սխալը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը համաձայնե՞լն էր։
«Ես չէի կիսում Հանրապետականի դիրքորոշումը, պնդում էի, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, որովհետ ամենակոշմարային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հանրությունը կգնա, պատերազմը տանուլ տված, Ալիևի դեմ ծնկի եկած քաղաքական ուժին կվերարտադրի։ Բոլոր սցենարները ես կարող էի պատկերացնել, բացի այդ մեկից։ Ես ասում էի, պետք է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի նաև մեզանից ավելի արմատական ուժեր լինեն խորհրադարանում»,-ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավորը։
Նա ներողություն խնդրեց քննարկմանը մասնակցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից, որի անդամակցած ուժը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում ներկայացված է խորհրդարանում։
«Ինձ զարմացնում է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածում Անդրանիկ Քոչարյանի մասով։ Աբսուրդ է, երբ երկու խմբակցություն՝ 36 պատգամավորով Անդրանիկ Քոչարյանին սարքում են գործոն։ Ես նաև չեմ հասկանում ՊՇՌ թեստի շուրջ երեկվա խրախճանքը։ Այս խորհրդարանը արյան ծնունդ է։ Կարող է ծանր է հնչում, դաժան է հնչում, բայց այս խորհրդարանը չի կարող ունենալ ուրիշ օրակարգ, որովհետև մենք այսօր գտնվում ենք մեր պետականության կործանման սահմանագծին։ Այսօր մենք ունենք դեակտիվացված Հայաստան, այն հանված է աշխարհքաղաքական աճուրդի»,-նշեց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան